Օգոստոսի 26-ին ՆԱՏՕ-ի Swift Response-15 զորավարժության շրջանակներում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի ու Մեծ Բրիտանիայի ավելի քան 1000 զինծառայող Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում իրականացրել է օդադեսանտային վարժանքներ։Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի բանակի պաշտոնական կայքը։
«Դեսանտայինները ներկայում Հոհենֆելսում անցակցնում են ճգնաժամային իրավիճակներին արձագանքելուն և Եվրոպայի բարձր պատրաստվածությամբ ուժերի՝ ՆԱՏՕ-ական թիմի ստեղծմանը նպատակաուղղված գործողություններ», — AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպես է ներկայացրել իրականացվող վարժանքները ԱՄՆ բանակի մամուլի խոսնակ Քրիստիան Մարքուարդթը։
Հիշեցնենք, որ Swift Response-15 զորավարժությունը, որին մասնակցում են զինծառայողներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, մեկնարկել է օգոստիսի 18-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը։ Զորավարժությանը մասնակցում է մոտ 5000 զինծառայող, ու այն հետսառըպատերազմյան շրջանում ՆԱՏՕ-ի՝ օդադեսանտային զորավարժություններից ամենալայնամասշտաբն է։