«Հաղթանակի ժառանգներ» մրցույթը մոտեցել է ավարտին

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային ռազմամարզական մրցույթ-հավաքի շրջանակներում օգոստոսի 24-ին անցկացվել են ստուգատեսեր բազկամարտի, «Հետախույզի արահետ», «Կշռաքարի բարձրացում» վարժություններից, ինչպես նաև մարմնամարզության, հունահռոմեական ընբշամարտի, ինժեներական պատրաստության և կապի միջոցներից օգտվելու վարպետության դասեր: Սպորտային միջոցառումներից զատ՝ անցկացվել են նաև առաջին բուժօգնության կազմակերպման պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Հաղթանակի ժառանգների» ձեռնամարտի մրցույթը

«Հաղթանակի ժառանգների» ձեռնամարտի մրցույթը

Օրվա ավարտին Մոլդովայի և Ուկրաինայի հավաքական թիմերը ներկայացել են ազգային-մշակութային ծրագրով: Երեկոն ամփոփվել է օրվա մրցապայքարում աչքի ընկած և վարժությունները բարձր ցուցանիշերով հաղթահարած մասնակիցների պարգևատրման արարողությամբ:

Օգոստոսի 25-ին հավաքի մասնակիցները Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ են տեղադրել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ, ինչից հետո եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, Մատենադարանում, Էջմիածնի Մայր տաճարում, Գեղարդի վանական համալիրում և Գառնիի հեթանոսական տաճարում, այցելել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Օգոստոսի 26-ին հավաքի մասնակիցներն այցելել են Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիր:

Նույն օրն ավելի ուշ հավաքի մասնակից պետությունների բոլոր ներկայացուցիչները հավաքի կազմկոմիտեի կողմից պարգևատրվել են խորհրդանշական մեդալներով ու պատվոգրերով: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հավաքի մասնակիցներին հանձնվեցին Հայաստանը ներկայացնող տեղեկատվական նվեր-փաթեթներ:

ՀՀ ՊՆ Մայր Հայաստան թանգարանում «Հաղթանակի ժառանգներին» ներկայացնում են Շուշիի գրավման գործողությունը

ՀՀ ՊՆ Մայր Հայաստան թանգարանում «Հաղթանակի ժառանգներին» ներկայացնում են Շուշիի գրավման գործողությունը

Օրվա ընթացքում հավաքի անցկացման վայրում կազմակերպվել են նաև մարզական ընկերական հանդիպումներ տարբեր մարզաձևերում: Երեկոյան անցկացվել է նաև «Սվինամարտ» ու «Շարային պատրաստություն» մրցաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած դասակների պարգևատրման արարողությունը:

Օրն ավարտվել է մշակութային ծրագրով, որի ընթացքում պարգևատրվել են նաև լավագույն բեմական-երաժշտական կատարումներով հաղթող ճանաչված պետությունները:

Իսկ օգոստոսի 27-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կկայանա «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *