Համակարգչային նոր դասասենյակի բացում ռազմական ոստիկանությունում

Օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվել է ժամանակակից տեխնիկայով և ծրագրային ապահովվածությամբ օժտված համակարգչային նոր դասասենյակ։ Բացմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նրա տեղակալ Արա Նազարյանն ու ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դասասենյակը բացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ  առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

One response to “Համակարգչային նոր դասասենյակի բացում ռազմական ոստիկանությունում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *