ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախուզական և ԱԹՍ-ների ստորաբաժանումները սկսել են դաշտային վարժանքներ

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ու ԱԹՍ-ների ստորաբաժանումների զինծառայողները դաշտային վարժանքներ են սկսել Հայաստանի Լոռու մարզի «Փամբակ» ուսումնական կենտրոնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

Վարժանքներին մասնակցելու է շուրջ 300 զինծառայող, ովքեր մեկ ամսվա ընթացքում անցկացնելու են էքստրեմալ պայմաններում ողջ մնալու դասընթացներ։

Գիշերային և ցերեկային հետախուզության պարապմունքների ժամանակ կիրառվելու է լեռնային ու ջրային դժվարանցանելի վայրեր հաղթահարելու համար նախատեսված զինտեխնիկա։

Ողջ մնալու դասընթացների շրջանականերում զինծառայողներին սովորեցնելու են ցերեկային շոգ և գիշերային ցուրտ պայմաններում ապրել բարձրլեռնային տարածքներում, ջուր և սնունդ հայթհայթել, խուսափել սառչելուց ու արևահարվելուց, ինչպես նաև ցույց տալ առաջին օգնություն, կողմնորոշվել տեղանքում։

Միաժամանակ «Փամբակում» դասընթացներ են անցկացնելու ՌԴ 102-րդ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները: Վարժանքներին մասնակից զինծառայողները սովորելու են կիրառել «Նավոդչիկ-2» համակարգեր՝ «Զաստավա» և «Գրանատ» անօդաչու թռչող սարքերով։ ԱԹՍ-ների միջոցով զինծառայողները նաև թարմացնելու են տեղանքի էլետրոնային տեղագրական քարտեզը։

Նշվում է, որ պարապմունքների ավարտից հետո զինծառայողների միջև կազմակերպվելու են նաև լեռնային, մարտավարական, կրակային և հատուկ պատրաստությունների մրցումներ:

2 responses to “ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախուզական և ԱԹՍ-ների ստորաբաժանումները սկսել են դաշտային վարժանքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Գյուրիի ռուսաստանյան ռազմաբազան համալրվել է ԱԹՍ-ներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *