Թուրքիան միանում է ԻՊ-ի դեմ ԱՄՆ ավիահարվածներին

ԱՄՆ-ն և Թուրքիան ավարտին են հասցրել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին օդային հարվածներ հասցնելու գործողության տեխնիկական մի շարք հարցերի քննարկումը։ Այս մասին օգոստոսի 25-ին՝ իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Փիթեր Քուքը։

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

ԻՊ-ի հենակետերին համատեղ օդային հարվածներ հասցնելուց բացի, ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիայի հետ համագործակցության այլընտրանքների, այդ թվում և Թուրքիայի սահմանի ողջ երկայնքով գործողությունների անցկացման քննարկումը, որոնք կնպաստեն Թուրքիայի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, ինչպես նշել է խոսնակը։

Նշենք, որ օգոստոսի 20-ին Պենտագոնի ղեկավար  Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ավելին անի՝ ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային աջակցելու համար։ Associated press միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարը կոչ էր արել Թուրքիային՝ քայլեր ձեռնարկել ԻՊ-ի դեմ օդային հարվածներին միանալու և իր  սահմաններն ավելի արդյունավետ վերահսկելու համար։

2 responses to “Թուրքիան միանում է ԻՊ-ի դեմ ԱՄՆ ավիահարվածներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Խոշոր բախում ԻՊ-ի և սիրիական զինված խմբավորման միջև. կա 47 զոհ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *