PKK մարտիկները Բինգյոլում հարձակվել են ոստիկանատան վրա, 2 ոստիկան վիրավորվել է

«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները հարձակվել են Թուրքիայի արևելյան Բինգյոլ քաղաքի Յենիշեհիր թաղամասի ոստիկանատան վրա, վորավորվել է 2 ոստիկան։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

PKK անդամները ոստիկանների վրա հարձակվել են հրազենով և նռնականետներով։ Հարձակման հետևանքով վիրավորվել են ոստիկանատան դիմաց կանգնած զրահապատ մեքենայի անձնակազմի 2 ոստիկանները, որոնց տեղափոխել են նահանգային պետական հիվանդանոց։ Քրդական կողմի կորուստների մասին տեղեկություններ չկան:

Վիրավորներին այցելել է Բինգյոլի ոստիկանապետ Սյուլեյման Փամուկը։ Վերջինիս խոսքերով՝ վիրավորների վիճակը ծանր չէ, վերքերը թեթև են։

Հարձակման հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանած մի քանի մեքենա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *