Երեկ՝ օգոստիսի 24-ին, Դաղստանի Մախաչկալա քաղաքի Լենինսկ թաղամասում փոխհրաձգության ժամանակ սպանվել է 3 զինյալ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածներից մեկը Մախաչկալայի հանցախմբի պարագլուխ Աբդուլ Ղուրբանովն է (հայտնի էր Աբու Խաֆս անունով)։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը եղել է, երբ ուժայինները զինյալներին գտնելու նպատակով նախաձեռնած գործողության շրջանակներում կանգնեցրել են վերջիներիս մեքենան և պահանջել փաստաթղթերը, ինչին ի պատասխան զինյալները կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, 1 ուժային վիրավորվել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 3 զինյալները նպատակ են ունեցել գիշերով դուրս գալ հակաահաբեկչական գործողության ռեժիմի տարածքից։
Օգոստիսի 25-ին ոստիանների և զինյալների միջև փոխրհրաձգություն է եղել նաև Դաղստանի Խասավյուրտի շրջանում։ Արդյունքում սպանվել է Դաղստանի մեկ այլ հանցախմբի ղեկավար Իսլամ Մուրադովը, որը 2014-ից ՌԴ քրեական օրենսգրքի 208 հոդվածով (անօրինական զինված խմբի հիմնում կամ անդամակցում) պետական հետախուզման մեջ էր ու առաջիններից էր, ով հավատարմություն էր հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
Դեպքի վայրից առգրավվել են ատրճանակներ, ավտոմատներ ու այլ ռազմամթերք։