Թուրքական T129 Atak հարվածային ուղղաթիռը ցուցադրվում է Լեհաստանում (վիդեո)

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը ցուցադրվում է լեհական մի քանի քաղաքներում կայացող ցուցահանդեսներում օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը։ Այս մասին հայտնում է արտադրող ընկերության կայքը։

Թուրքական T129 հարվածային ուղղաթիռը Լեհաստանում՝ ցուցահանդեսի ժամանակ

Թուրքական T129 հարվածային ուղղաթիռը Լեհաստանում՝ ցուցահանդեսի ժամանակ

Լեհական Defence24 կայքի հաղորդած տեղեկության համաձայն՝  առաջին ցուցադրությունը կայացել է օգոստոսի 24-ին՝ լեհական Radom 2015 ռազմօդային ցուցահանդեսի ժամանակ, հաջորդ երկուսը տեղի են ունենալու  օգստոսի 28-ին Վարշավայի օդանավակայանում և սեպտեմբերի 1-4-ը Կելցե քաղաքում կայանալիք MSPO ռազմարդյունաբերական 23-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Նշենք, որ թուրքական արտադրողը մասնակցում է Լեհաստանի զինված ուժերին 32 հարվածային ուղղաթիռ մատակարարելու մրցույթին և հաղթելու դեպքում կստանա իր ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը ավարտել է T129 Atak ուղղաթիռների 9 միավորից բաղկացած առաջին խմբաքանակի փոխանցումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերին:

Նշենք նաև, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *