Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի քրդերի հենակետերին

Այսօր՝ օգոստոսի 25-ին,  Թուրքիայի  օդուժը  Իրաքի հյուսիսում հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հենակետերին։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով 34 զինյալ սպանվել է։

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի քրդերի հենակետերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *