ՌԴ ռազմանավերը 22-օրյա զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում

Ռուսաստանի զինված ուժերի կասպյան նավատորմիղի փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» ու փոքր հիդրոգրաֆիկ «Անատոլի Գուժվին» նավերը Կասպից ծովում անցկացրած զորավարժություններից հետո վերադարձել են Աստրախան։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

Հայտարարության մեջ նշված է, որ սա Կասպյան նավատորմիղի համար տևողությամբ ռեկորդային զորավարժությունների շարք էր։ Զինծառայող նավաստիները 22 օրում նավարկել են 3700 կմ տարածություն և մասնակցել են ավելի քան 50 տարաբնույթ վարժանքների։

Տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով՝ նավերը եղել են նաև Իրանի և Ադրբեջանի նավահանգիստներում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավերի՝ Իրան այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *