Վենեսուելան մտադիր է Սու-35 գնել

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեսը մտադիր է Ռուսաստանից Սու-35 (ըստ ՆԱՏՕ-յի Flanker-E+) կործանիչներ գնել:

Վենեսուելայի ազգային ռադիոն ցիտել է Չավեսին. «Ես արդեն հայտնել եմ Ռուսաստանի կառավարությանը, որ մենք պատրաստ ենք քննարկել հաջորդ մի քանի տարիներին Սու”35 կործանիչներ գնելու հնարավորությունը, որպեսի մեր պաշտպանությունը կատարելագործենք եւ արդիականցենք» Ըստ նախագահի, Վենեսուելայի համար անվտանգության, պաշտպանունակության ու երկրի զարգացման հարցերը երկրի կառավարության համար առաջնահերթը պիտի լինեն:

Սու-35 կործանիչը Սու-27 ընտանիքի վերջին ներկայացուցիչներից է։ Ինքնաթիռը զինված է նոր, քարշի վեկտորը ղեկավարելու հնարավորությամբ օժտված 117С շարժիչներով, ինչն ապահովում է բարձր մանևրունակություն։ Բազային մոդելների համեմատությամբ, Սու-35-ն ունի նաև ավելի կատարելագործված սպառազինություն, հայտնաբերման և կառավարման համակարգեր և այլն։

Հավելենք, որ ներկայումս Սու-35 կործանիչի նախատիպերը և սերիական առաջին ինքնաթիռները Ռուսաստանում փորձարկումների են մասնակցում։ Մինչև 2015 թվականը Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մտադիր են ձեռք բերել 48 նոր կործանիչ, ընդ որում, բացառված չէ նաև, որ այդ թիվը դեռ կավելանա։

Սա առաջին ռուս-վենեսուելական ռազմական պայմանագիրը չի: 2006-2009 թվականների ընթացքում Վենեսուելան Ռոսաստանից գնել է 36 Սու-30ՄԿ2 (ըստ ՆԱՏՕ”յի` Flanker-C) կործանիչներ:

2006 թվականին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ջանքերով ձախողվեցին Վենեսուելայի` Իսպանիայից ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ գնելու ծրագրերը։ Փոխարենը Չավեսը Ռուսաստանից գնենց 10 Իլ-76Ե (ըստ ՆԱՏՕ-յի` Candid) բեռնատար և 2 Իլ-78 (ըստ ՆԱՏՕ-յի` Midas) լիցքավորող ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *