-Ուզբեկստանը, հուլիսի 17-ին սահմանին տեղի ունեցած ընդհարումից հետո Ղրղըզստանի քաղաքացիների համար փակել է «Դոստուք-ավտոճանապարհային» խոշոր անցակետը,- հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ղրղըզստանի իրավապահ մարմիններին:
Անցակետում սահմանված կարգի համաձայն՝ Ղրղըզստանի քաղաքացիները կարող են անցնել Ղրղըզստան, Ուզբեկստանի քաղաքացիները՝ Ուզբեկստան: Հակառակը չի թույլատրվում: Սահմանափակումը վերաբերվում է միայն երկու երկրների քաղաքացիներին, մյուսների համար գործում է նախկին կարգը:
Նշվում է, որ սահմանի վրա կան մի քանի անցակետեր՝ նախատեսված մարդկանց համար, որտեղ գործում է վերը նշված կարգը, մինչդեռ տրանսպորտային միջոցներին հատկացված էր միայն Ղրղըզստանի Օշ մարզի «Դոստուք-ավտոճանապարհային» անցակետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուզբեկստանի և Ղրղըզստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու կողմից էլ կային զոհեր ու վիրավորներ: