Վրաստանում բացվել է տանկային զորավարժարան • Վրաստանի լեռնային պատրաստության դպրոցում չորսշաբաթյա դասընթաց է անցկացվել • Ախալքալաքում բացվել է նախնական մարտական պատրաստության կենտրոն • Վրաստանում Նորվեգիայի ներքին գվարդիայի ղեկավարությամբ անցկացվել է զորավարժություն • Ուկրաինայում զոհվել է այնտեղ կռվող ևս մեկ վրաստանցի մարտիկ • Պետական միջոցների վատնման համար մեղադրված Վրաստանի ՊՆ 2 աշխատակից դարձյալ համակարգում են
• Օգոստոսի 11-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում մարտական մեքենաների վարման համար բացվել է տանկային զորավարժարան, որը, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի, Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի մի մասն է լինելու։
• Օգոստոսի 14-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում անցկացված չորսշաբաթյա ամառային միջանկյալ դասընթացը, որին մասնակցել է Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Հորդանանի 12 զինծառայող:
• Օգոստոսի 10-ին Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է ԶՈւ նախնական մարտական պատրաստության կենտրոն, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականից։ Կենտրոնի վայրում մինչև 2007 թվականը տեղակայված է եղել ռուսաստանյան ռազմաբազան։
• Օգոստոսի 12-ին Վրաստանի զինված ուժերի Ազգային գվարդիայի պահեստազորի ռազմական Պալդո ճամբարում Նորվեգիայի ներքին գվարդիայի հովանու ներքո անցկացվել է հրամանատարաշտաբային Gorda 2015 զորավարժությունը։
• Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մերձակայքում, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է այնտեղ մարտնչող վրաստանցի կամավորական Գեորգի Բարատելին։ Վերջինս կռվել է ուկրաինական ուժերի 93-րդ գումարտակի շարքերում։
• Վրաստանի ՊՆ՝ պետական միջոցների վատնման համար մեղադրված 2 աշխատակիցներ, որոնք մինչև վերջերս նախնական կալանքի տակ էին, նորից աշխատանքի են անցել երկրի ՊՆ-ում։
Ռազմաշաբաթը նաև՝