Թուրքիան կարդիականացնի իր F-16 կործանիչները • Քրդական PKK-ն մի քանի հարձակում է իրականացրել թուրքական ուժային կառույցների ծառայողների վրա • Թուրքիայի օդուժը հարվածել է PKK դիրքերին • ԻՊ դեմ պայքարելու համար ԱՄՆ օդուժը 6 կործանիչ է տեղակայել Թուրքիայում • ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում Թուրքիայի հետ անվտանգության գոտի ստեղծելու մասին տեղեկությունը
• Թուրքիայի ռազմական ղեկավարությունը որոշել է արդիականացնել երկրի զինված ուժերի 25 միավոր F-16 Block 30 կործանիչները՝ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար:
• Օգոստոսի լույս 10-ի գիշերը երկու անհայտ անձ հարձակվել է Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատան վրա. պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Նույն օրը Շըրնաքում հեռակառավարվող ռումբի պայթյունից զոհվել է 4 ոստիկան, ևս 1-ը ծանր վիրավորվել է, իսկ նահանգի Բեյթույշշեբափ գավառում PKK զինյալների՝ ռազմական ուղղաթիռի վրա հարձակման արդյունքում սպանվել է ժանդարմերիայի նախկին աշխատակիցներից մեկը: Օգոստոսի 12-ին PKK զինյալները հարձակվել են թուրքական ժանդարմների վրա Աղրըի Դիյադին գավառում, Դիարբեքիրում, Շըրնաք, Սիլոփի գավառում, իսկ օգոստոսի 13-ին՝ Հաքքարիի Սեմդինլի գավառում: Նույն օրը՝ օգոստոսի՝ 13-ին, PKK զինյալները պայթեցրել են նաև Թունջելի քաղաքի Փյուլյումյուր թաղամասի ժանդարմերիայի կայանի մոտ կանգնած ավտոբուսը ու պայթյունից հետո կրակել հերթապահություն իրակացնող ժանդարմների վրա: Թուրքիայի Թյունջելի նահանգում ճանապարհի վրա դրված հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկով պայթեցվել է թուրքական ոստիկանության ռազմական մեքենա: Եվս երկու թուրք ոստիկան է վիրավորվել օգոստոսի 14-ի առավոտյան՝ PKK-ի զինյալների դեմ անվտանգության միջոցառումներ իրականացնելիս պայթյունի հետևանքով։
• Հյուսիսային Իրաքում PKK դիրքերին թուրքական օդուժի հարվածների պատճառով սպանվել է քրդական կազմակերպության 390 զինյալ: Թուրքիայի ՌՕՈւ F-16 երկու կործանիչ հարվածել են նաև PKK դիրքերին երկրի հարավային Շըրնաք նահանգում շարքից հանելով քուրդ զինյալների 2 միավոր ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր։
• Ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչներ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի, օգոստոսի 9-ին ժամանել է Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազա, որպեսզի այնտեղից մասնակցի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին: Առաջին ավիահարվածներն ահաբեկիչների դիրքերին հասցվել են Սիրիայում օգոստոսի 12-ին:
• ԱՄՆ-ն օգոստոսի 11-ին հերքել է Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու մասին Թուրքիայի փոխարտգործնախարարի հայտարարությունը:
Ռազմաշաբաթը նաև՝