Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015

Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում • Ադրբեջանում ևս մեկ զինծառայող մահացել է արևահարումից • Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ԶՈւ 2 գեներալ • Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում վթար է եղել • «Կասպյան գավաթում» Ադրբեջանը զբաղեցրել է վերջին տեղը • Ադրբեջանում ճանապարհել են առաքելությունն ավարտող թուրք ռազմական կցորդին

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հանդիպումը «Կասպյան գավաթ»-ին մեկնող ռազմածովայինների հետ

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հանդիպումը «Կասպյան գավաթ»-ին մեկնող ռազմածովայինների հետ

• Օգոստոսի 14-ին Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական գնդակից վիրավորված զինծառայող, ենթասպա Իբրահիմ Օսմանովը։

• Նախիջևանի զորամասերից մկում արևահարումից մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Անար Մամմեդովը։

• Ադրբեջանի նախագահի հրամանով աշխատանքից ազատվել են երկրի գլխավոր ռազմական տեսչության ղեկավար, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրեդդին Ջաբրայիլովը և Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը։ Պաշտոններից ազատված գեներալ-մայորների անունները շրջանառվել էր վերջերս աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի շրջանակներում։

• Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկում դեռևս օգոստոսի 6-ին գրանցվել է խոշոր հրդեհ, սակայն միջադեպի մասին տեղեկությունը փորձել են պահել գաղտնի։ Վթարից հետո գործարանի տարածք է ժամանել հրշեջ մեքենաների շուրջ 20 հաշվարկ, որոնց հաջողվել է մարել հրդեհը մեկուկես օր անց։ Հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան:

• «Կասպյան գավաթ-2015» ռազմածովային մրցույթում առաջին տեղը գրավել  է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Ղազախստանը, իսկ երրորդ տեղը՝ Ադրբեջանը։

Հասան Նևզաթ Թաշդելերի և Զաքիր Հասանովի հանդիպումը

Հասան Նևզաթ Թաշդելերի և Զաքիր Հասանովի հանդիպումը

• Օգոստոսի 10-ին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերը հրաժեշտի այցով եղել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում, որտեղ նրան ընդունել է ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Օգոստոսի 11-ին էլ թուրք գեներալը եղել է Ադրբեջանի ՊՆ-ում, որտեղ նրան ընդունել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *