Էյզենհաուեր ավիակիրը ժամանել է Արաբական ծով

Ամերիկյան CVN-69 «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիրը հասել է Արաբական ծով` մտնելով ամերիկյան 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտի։ Տարածաշրջանում այն փոխարինել է CVN-72 «Աբրահամ Լինքոլն» ավիակրին, որն ավարտում է իր շուրջ վեցամսյա հերթապահությունը Արաբական ծովում։ Հուլիսի 16-ին «Աբրահամ Լինքոլնը» Սուեզի ջրանցքով դուրս էր եկել Միջերկրական ծով և ուղևորվել թուրքական Անթալիա նավահանգիստ, որտեղ և ներկայումս գտնվում է։

Հիշեցնենք նաև, որ Պարսից ծոցի մերձակայքում են գտնվում նաև CVN-65 «Էնթերփրայզ» ավիակիրը և LHD-7 «Այվո Ջիմա» ունիվերսալ դեսանտային նավը իրենց ուղեկցող նավերով։ Այսպիսով, տարածաշրջանում ԱՄՆ ավիակրային ուժերը շարունակում են ներկայացված լինել 2 ավիակրով և 1 ունիվերսալ դեսանտային նավով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *