Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական կորուստը, տեղեկությունը որի մասին տեղ չի գտել պաշտոնական աղբյուրներում։ Սոցիալական ցանցերից հայտնի է դարձել, որ արևահարումից մահացել է պայմանագրային զինծառայող Անար Մամմեդովը (Anar Məmmədov)։
Աղբյուրը նշում է նաև, որ նա ծառայում էր Շահբուզի շրջանում (Նախիջևան) տեղակայված զորամասերից մեկում։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ արևահարումը դառնում է ադրբեջանական զինուժի զինծառայողների մահվան պատճառ։ Հուլիսի 29-ին կրկին շահբուզի շրջանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Փարաև Նամիգ Իմրան օղլուն ևս մահացել էր արևահարումից՝ զորավարժարանի տարածքում։
Տեղին է հիշեցնել նաև, որ 2015-ի հունիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ եղանակային շոգ պայմանների կապակցությամբ զինված ուժերում սահմանվել է հատուկ ռեժիմ, ինչը ենթադրում է անձնակազմի պարապմունքների անցկացում օրվա հստակ ժամերին և ստվերում։ Նշվում էր նաև, որ զորամասերում և միավորումներում «տեղադրվել են ջրի ցնցուղի լրացուցիչ տարրաներ՝ սառը ջրով»։
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info