Սեյրան Օհանյանը հետևել է Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Մուսալեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում օգոստոսի 11-ին հետևել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում նախարար Օհանյանին ուղեկցում էին նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան այլ անձինք։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ուղեկցողների թվում է նաև ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը։

Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս

One response to “Սեյրան Օհանյանը հետևել է Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի բարեկարգման աշխատանքների ընթացքին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *