Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի տարածքում ականազերծում իրականացնող գործակալությունը (ANAMA)՝ զինամթերքի պայթյունից 15-ամյա մի տղա է վիրավորվել։
Ըստ Աղդամի շրջանի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածի քաղպաշտպանության շտաբի պետի՝ տուժողը Հընդըրըստան գյուղի 15-ամյա բնակիչ Ջեյհուն Արազօղլու Սաֆարովն է, որի ձախ ձեռքը հեռացվել է:
Պայթյունը տեղի է ունեցել այգում գտած անհայտ տեսակի զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։