ՊԲ-ում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պահեստազորի սպաների ներգրավմամբ

Օգոստոսի 3-ից 8-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա անցկացվել է զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժություն, որի հիմնական մասնակիցները զորամասին կցված պահեստազորայիններն են եղել: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 8-ի թողարկումը:

ՊԲ զորամասի գործող և պահեստազորային սպաները՝ զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ

ՊԲ զորամասի գործող և պահեստազորային սպաները՝ զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո պահեստազորայինները ներկայացել են նշված վայրեր, որտեղ գրանցվելուց հետո ստացել են համազգեստ և անհրաժեշտ պարագաներ, ինչից հետո էլ անցել են վարժանքների ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանը:

Զորավարժությանը մասնակցող պահեստազորայինները թարմացրել են ինչպես մասնագիտական գիտելիքները, այնպես էլ հակառակորդի մարտավարության, սպառազինության ձեռքբերումների մասին տեղեկությունները:

ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը հաղորդաշարի աշխատակիցների հետ զրուցելիս նշում է, որ զորավարժության նպատակներից մեկը զորամասերի՝ բարձր մարտական պատրաստականության բերման իրատեսությունը ստուգելն է: Կարևոր է նաև, որ պահեստազորի սպաներն են ընդգրկվել զորավարժությանը և մասնակցել են մինչև վերջ՝ ներգրավված լինելով մարտական գործողությունների նախապատրաստման ամբողջ ընթացքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *