Ռազմաշաբաթ. Վրաստան. 2-8 օգոստոսի, 2015

Վրաստան-Ադրբեջան ինքնաթիռների և տեխնոլոգիաների վաճառքը • Դասակի հրամանատարների վարժանքներ Վրաստանի զինված ուժերում • Վրաստանի ՊՆ-ն ՆԱՏՕ ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուսումնական կենտրոնի բացումը • Խիդաշելին դժգոհել է «Դելտայի» աշխատանքից • Վրաստանում նշանակվել է նոր ՆԳ նախարար

Դաշտային վարժանքների ժամանակ մասնակիցները դեսանտավորում են արել

Դաշտային վարժանքների ժամանակ մասնակիցները դեսանտավորում են արել

• Վրաստանյան լրատվամիջոցի հետաքննությունից հայտնի է դարձել, որ Վրաստանը 2002-ից սկսած Ադրբեջանին վաճառել է ոչ միայն Սու-25 գրոհիչներ ու դրանց պահեստամասեր, այլև ինքնաթիռների պլաներների ու հանգույցների, համալրող սարքերի կապիտալ նորոգման տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև Ադրբեջանում աշխատանքի կազմակերպման, մասնագետների պատրաստման ծառայություններ։ Փաստացի Ադրբեջանը վրացիներից յուրացրել է Սու-25-երի վերանորոգման բոլոր տեխնոլոգիաները։

• Վրաստանում հետևակի սպաներ պատրաստելու դասընթացի շրջանակներում սկսվել են 6-օրյա դաշտային վարժանքներ, որոնց մասնակիցներն անցկացրել են դեսատնավորման, մարտավարական, ինժեներական և քարտեզագրության պարապմունքներ։

• Օգոստոսի 4-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետներին, որոնց հետ քննարկել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթին և համատեղ ուսումնական կենտրոնի բացմանն առնչվող հարցեր։

• Վրաստանի պաշտպանության նախարարը դժգոհել է վրաստանյան պետական «Դելտա» ռազմարդյունաբերական գործակալությունից և հայտարարել, որ «Դելտայում» անպատշաճ ուշացումներ են լինում, արտադրանքը տամադրվում է ոչ ճիշտ ժամկետում, բացի այդ, կենտրոնն ինչ-որ անհասկանալի կապեր ունի մասնավոր ընկերությունների հետ։

• Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետը երկրի պատիժների կիրառման և պրոբացիայի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշանակել է ներքին գործերի նախարար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 2-8 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *