Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, այցելել առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանն այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր: Նախարարի այցը կավարտվի վաղը՝ օգոստոսի 9-ին: