Օգոստոսի 7-ին կայացել է «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթի երկրորդ փուլը, որում Ադրբեջանը ներկայացնող ռազմածովայիններին կրկին ուղեկցել է անհաջողությունը։ Մրցույթին մասնակցող Ղազախստանի ՊՆ-ի կայքում այսօր՝ օգոստոսի 8-ին, հրապարակվել են նախօրեին անցկացված մրցումներից որոշ մանրամասներ։
Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ փուլում ՌԴ-ի Ղազախստանի և Ադրեբջանի նավերը պետք է մրցեին մի շարք պարամետրերում, այդ թվում՝ դիպուկության հարցում՝ խոցելով ծովային և օդային թիրախներ։ «Ծովային ականի» խոցման ժամանակ ղազախ ռազմածովայինները թիրախը խոցել են 4 անգամ, ռուսաստանցի մասնակիցները՝ 3, իսկ ահա Ադրբեջանի հավաքականն այդպես էլ չի կարողացել արձանագրել խոցում։
Հիշեցնենք, որ «Կասպյան գավաթի» նախորդ փուլն Ադրբեջանի համար ևս ձախողվել էր։ Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները չէին կարողացել դուրս գալ ելույթի, քանի որ ի հայտ էին եկել տեխնիկական խնդիրներ նավի և դրա սպառազինության հետ։ Այդ մասին հայտարարել էր անցկացվող մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն։
Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, նույն օրը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, թե «ի հայտ եկած տեխնիկական փոքրիկ խնդիրները լուծվել են տեղում, և ադրբեջանական անձնակազմը ելույթ է ունեցել՝ ցույց տալով փայլուն արդյունք»։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: «Կասպյան գավաթ-2015» մրցույթում Ռուսաստանն առաջին տեղում է, Ադրբեջանը՝ վերջին | Ռազմ.info