ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժության սցենարը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել՝ սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժության նախապատրաստման վերաբերյալ խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

Զորավարժության նախապատրաստման վերաբերյալ խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչները քննարկել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը, միասնական քաղաքականությանը և միասնական կառավարման համակարգի օղակներին վերաբերող խնդիրներ:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է նաև համապետական նշանակության ստուգատեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Ավելացնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային նախորդ մարզումներն անցկացվել են 2013-ի աշնանը: «Արձագանք-2013» մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվել են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Զորավարժության կրակային փուլին մասնակցել է ՀՀ կառավարությունը: Զորավարժությանը հետևել նաև Ռազմինֆոյի թղթակից Հասմիկ Մելիքսեթյանը՝ ներկայացնելով զորավարժության կրակային փուլի ընթացքն ու արդյունքները:

Կառավարության անդամները Արձագանք-2013 զորավարժության ժամանակ

Կառավարության անդամները Արձագանք-2013 զորավարժության ժամանակ

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժության սցենարը

  1. Pingback: «Շանթ-2015» զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *