Տավուշի դիրքերում զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 4-ին Տավուշի Բարեկամավան գյուղի մոտ տեղակայված դիրքերում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, Լոռու Կուրթան գյուղի բնակիչ Սամվել Շուրիկի Խարազյանը: Այս մասին հայտնում է հայաստանյան «Առավոտ» լրատվակայքը:

Զինծառայողն աջ ազդրի վերին երրորդականի շրջանի հրազենային միջանցիկ վերքով տեղափոխվել է Նոյեմբերյանի զինվորական կենտրոն, այնուհետ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Կուռթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը հայաստանյան «Այսօր» լրատվակայքին հայտնել է, որ զինծառայողի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

2 responses to “Տավուշի դիրքերում զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: [Լրացված]Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *