[Լրացված] «Կասպյան գավաթում» կրած ձախողումից հետո Ադրբեջանը հայտնում է «հայկական 2 ԱԹՍ-ի խոցման» մասին

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե շփման գծի Աղդամի հատվածում հետախուզական թռիչք կատարելիս «հայտնաբերվել և խոցվել են հայկական կողմին պատկանող 2 միավոր «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքեր»։ Հաղորդագրությանը կից ներկայացված են նաև անհայտ ծագման դետալների լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես «խոցված Կռունկների» բեկորներ։

«Հայկական խոցված ԱԹՍ-ի» դետալներ ներկայացվող դետալները

«Հայկական խոցված ԱԹՍ-ի» դետալներ ներկայացվող դետալները

Ռազմինֆոյի հարցմանն ի պատասխան, Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը սույն տեղեկությունը որակեց ապատեղեկատվություն։ «Խոցված կռունկների» մասին տեղեկության՝ իրականությանը չհամապատասխանելու մասին նշեցին նաև Ռազմինֆոյի՝ զինված ուժերում առկա այլ աղբյուրները։

Հիշեցնենք, որ այսօր նաև հայտնի էր դարձել՝ ՌԴ-ում միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 5-ին չեն կարողացել դուրս գալ ելույթի, քանի որ ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ նավի և դրա սպառազինության հետ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր անցկացվող մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն։ Սրան ի պատասխան Ադրբեջանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, թե «ի հայտ եկած տեխնիկական փոքրիկ խնդիրները լուծվել են տեղում և ադրբեջանական անձնակազմը ելույթ է ունեցել՝ խոցելով բոլոր ծովային ու օդային թիրախները և ցույց տալով փայլուն արդյունք»։

Ադրբեջանցի ռազմածովայինների ձախողման մասին տեղեկությունը, սակայն, բավական լայն բացասական արձագանք ստացավ հենց ադրբեջանական տեղեկատվական հարթակներում։ Վերոնշյալի ֆոնին, չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ-ն «հայկական կողմին պատկանող 2 ԱԹՍ-ի խոցման» տեղեկությունը լրատվադաշտ մտցնելով փորձում է շեղել ուշադրությունն ու մեղմել «Կասպյան գավաթ» մրցույթում արձանագրված անհաջողության հետ կապված բացասական արձագանքները։

Լրացում. Սոցիալական ցանցերում անհատ օգտատերերը հրապարակել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուսանկարների և հակաօդային պաշտպանության Ս-125 համալիրի զենիթային հրթիռի համեմատական նկարները, ինչի արդյունքում գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ «հայկական խոցված ԱԹՍ-ի բեկորներ» ներկայացվող դետալները, իրականում, հենց Ս-125-ի հրթիռի՝ ընթացքի ապահովման շարժիչի մի մասն են։

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի բեկորները, որոնք Ադրբեջանը ներկայացնում էր, որպես խոցված ԱԹՍ-ի մասեր

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի բեկորները, որոնք Ադրբեջանը ներկայացնում էր, որպես խոցված ԱԹՍ-ի մասեր

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի ցուցապատկեր

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի ցուցապատկեր

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի բաղկացուցիչների գծանկար

Ս-125 համալիրի զենիթային հրթիռի բաղկացուցիչների գծանկար

2 responses to “[Լրացված] «Կասպյան գավաթում» կրած ձախողումից հետո Ադրբեջանը հայտնում է «հայկական 2 ԱԹՍ-ի խոցման» մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *