Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրում են ՌԴ ռազմական բուհերի շրջանավարտներ

Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայում համալրում է։  Ռուսաստանի ռազմական  բուհերի, ակադեմիաների շրջանավարտները զինծառայության են անցնում Գյումրիում և Երևանում տեղակայված կայազորներում։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Նշվում է, որ սպաներին դիմավորելու համար Երևանի և Գյումրիի օդանավակայաններում հատուկ խմբեր են աշխատում, ովքեր դիմավորում են վերջիններիս և տեղաբաշխում։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստան ժամանող զինծառայողների մոտ 10-ն ամուսնացած է և ընտանիքների հետ է գալիս։ Վերջիններիս ռազմավաններում տուն է հատկացվում։

Հայտնի է նաև, որ արդեն սեպտեմբերի կեսերից շրջանավարտ սպաների հետ 10-օրյա հրամանատարական վարժանքներ կանցկացվեն Կամխուդ բարձրլեռնային ուսումնամարզական կենտրոնում։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 13-ին, ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։

Սակայն մի քանի օր անց մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց՝ Interfax գործակալությունը, նույնպես հղում անելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիում 2015 թ. հունվարի 12-ին կատարվածի հետ: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը:

One response to “Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրում են ՌԴ ռազմական բուհերի շրջանավարտներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *