Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի երրորդ շրջափուլում՝ մասնակից երկրների երրորդ անձնակազմերի պայքարում Քուվեյթի, Ղրղզստանի և Ղազախստանի երրորդ անձնակազմերի ելույթներից հետո Հայաստանի անձնակազմը ներկայում 6-րդ տեղում է:
Օգոստոսի 5-ին Հայաստանի երրորդ անձնակազմը գրանցել է 31 րոպե 9 վայրկյան արդյունք, ինչով հայտնվել է երրորդ թիմերի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Հայաստանից ավելի արագ են եղել համապատասխանաբար Չինաստանի (27ր 39վ), Ղազախստանի (28ր 32վ) Ռուսաստանի (28ր 38վ), Հնդկաստանի (29ր 21վ) և Սերբիայի (30ր 52վ) անձնակազմերը: Երկրորդ թիմերի մրցույթից հետո մրցաշարային աղյուսակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.
1. | Չինաստան | 27ր 39վ |
2. | Ղազախստան | 28ր 32վ |
3. | Ռուսաստան | 28ր 38վ |
4. | Հնդկաստան | 29ր 21վ |
5. | Սերբիա | 30ր 52վ |
6. | Հայաստան | 31ր 09վ |
7. | Ղրղզստան | 32ր 22վ |
8. | Վենեսուելա | 36ր 56վ |
9. | Տաջիկստան | 37ր 34վ |
10. | Մոնղոլիա | 38ր 16վ |
11. | Անգոլա | 44ր 48վ |
12. | Քուվեյթ | 54ր 10վ |
13. | Նիկարագուա | 60ր 00վ |
Հայկական թիմի կազմում եղել են լեյտենանտ Մովսես Դավթյանը (հրամանատար), շարքային Արտյոմ Մովսիսյանը (նշանառու օպերատոր) և շարքային Արտյոմ Մանուկյանը (մեխանիկ-վարորդ):
Օգոստոսի 5-ի մրցումներից հետո արդեն հայտնի են 13 երկրների առաջին, երկրորդ և երրորդ տանկային անձնակազմերի արդյունքները, և այս 39 անձնակազմերի ընդհանուր պայքարում Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ անձնակազմերը զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ, 8-րդ և 17-րդ տեղերը: Իսկ 39 թիմերի ընդհանուր մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը.
1. | Ռուսաստան (2) | 26ր 32վ |
2. | Ղազախստան (1) | 27ր 19վ |
3. | Չինաստան (3) | 27ր 39վ |
4. | Ռուսաստան (1) | 28ր 31վ |
5. | Ղազախստան (3) | 28ր 32վ |
6. | Ռուսաստան (3) | 28ր 38վ |
7. | Սերբիա (2) | 28ր 52վ |
8. | Հայաստան (2) | 29ր 04վ |
9. | Հնդկաստան (2) | 29ր 14վ |
10. | Հնդկաստան (3) | 29ր 21վ |
11. | Չինաստան (2) | 29ր 26վ |
12. | Հայաստան (1) | 29ր 47վ |
13. | Ղազախստան (2) | 30ր 25վ |
14. | Չինաստան (1) | 30ր 31վ |
15. | Սերբիա (3) | 30ր 52վ |
16. | Հնդկաստան (1) | 31ր 07վ |
17. | Հայաստան (3) | 31ր 09վ |
18. | Ղրղզստան (3) | 32ր 22վ |
19. | Ղրղզստան (2) | 32ր 48վ |
20. | Մոնղոլիա (2) | 33ր 16վ |
21. | Քուվեյթ (2) | 34ր 21վ |
22. | Սերբիա (1) | 34ր 41վ |
23. | Ղրղզստան (1) | 35ր 19վ |
24. | Տաջիկստան (2) | 36ր 34վ |
25. | Վենեսուելա (3) | 36ր 56վ |
26. | Տաջիկստան (3) | 37ր 34վ |
27. | Անգոլա (2) | 37ր 52վ |
28. | Մոնղոլիա (3) | 38ր 16վ |
29. | Վենեսուելա (2) | 38ր 57վ |
30. | Քուվեյթ (1) | 40ր 03վ |
31. | Տաջիկստան (1) | 42ր 59վ |
32. | Նիկարագուա (2) | 44ր 04վ |
33. | Անգոլա (3) | 44ր 48վ |
34. | Նիկարագուա (1) | 48ր 56վ |
35. | Վենեսուելա (1) | 52ր 45վ |
36. | Քուվեյթ (3) | 54ր 10վ |
37. | Նիկարագուա (3) | 60ր 00վ |
38. | Մոնղոլիա (1) | 60ր 49վ |
39. | Անգոլա (1) | 62ր 19վ |
Այսօր՝ օգոստոսի 6-ին առաջին փուլի իրենց ելույթներն ավարտել են Քուվեյթի, Ղրղզստանի և Ղազախստանի երրորդ տանկային անձնակազմերը, և դրանով ավարտվել է Տանկային բիաթլոնի առաջին փուլը՝ անհատական մրցույթը, ինչից հետո՝ օգոստոսի 13-ին կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած 8 երկրները, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: Տանկային բիաթլոն. Անհատական մրցույթում հաղթել են Ռուսաստանի տակիստները | Ռազմ.info
Pingback: Տանկային բիաթլոն. Հայաստանն առաջին փուլն ավարտել է 5-րդ տեղով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info