Վրաստանում դասակի հրամանատարների համար անցկացվում են դաշտային վարժանքներ (ֆոտո)

Վրաստանում Դավիթ Աղմաշենեբելիի անվան ազգային պաշտպանական ակադեմիայի կրտսեր սպաների պատրաստման դպրոցում Կոջարիում 6-օրյա դաշտային վարժանքներ են սկսվել։ Պարապմունքներն անցկացվում են հետևակի սպաներ պատրաստելու դասընթացի շրջանակներում։Այս մասին օգոստոսի 4-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանում կրտսեր սպաների դաշտային պարապմունքը

Վրաստանում կրտսեր սպաների դաշտային պարապմունքը

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 33 կուրսանտ աէրոմոբիլային պատրաստություն է անցնում։ Դասակների ապագա հրամանատարները վարժանքների ընթացքում դեսանտավորում են արել ամերիկյան բազմանպատակային «Իրոկեզ UH1» ուղղաթիռից, «վիրավորների» տարհանում և այլ առաջադրանքներ։

Նշվում է նաև, որ մասնակիցները կանցկացնեն նաև մարտավարական, ինժեներական և քարտեզագրության վարժանքներ։ Մասնակիցների պատրաստությունը ստուգվելու է ակադեմիայի՝ մարտական պատրաստության պլանավորման և գնահատման մասնագետների կողմից։ Տեղեկացնենք, որ կրտսեր սպաների պատրաստության դասընթացը մեկնարկել է այս տարվա փոտրվարի 2-ին և կավարտվի օգոստոսի 20-ին։

Վարժանքներին ներգրավված էր ամերիկյան UH-1Н «Իրոկեզ» բազմանպատակային ուղղաթիռ

Վարժանքներին ներգրավված էր ամերիկյան UH-1Н «Իրոկեզ» բազմանպատակային ուղղաթիռ

Դաշտային վարժանքների ժամանակ մասնակիցները դեսանտավորում են արել

Դաշտային վարժանքների ժամանակ մասնակիցները դեսանտավորում են արել

Վրաստանում դասակի ապագա հրամանատարների վարժանքներ

Վրաստանում դասակի ապագա հրամանատարների վարժանքներ

Վրաստանցի զինծառայողը

Վրաստանցի զինծառայողը

One response to “Վրաստանում դասակի հրամանատարների համար անցկացվում են դաշտային վարժանքներ (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *