Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում:
Մամեդյարովի խոսքերով՝ Մինսկի խմբի համանախագահները մինչ այդ հանդիպումներ են նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնք տեղի կունենան եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Այդ հանդիպումներից հետո միայն երկու երկրների նախարարները կհանդիպեն Նյու Յորքում:
Նշենք, որ երկու երկրների ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպման մասին հայտարարությամբ անցյալ շաբաթ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: