2015-ի օգոստոսի լույս 1-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերում, առաջնագծում, գրանցվել է մարտական կորուստ, տեղեկությունը որի մասին տեղ չի գտել ադրբեջանական պաշտոնական լրահոսում։
Տեղեկության համաձայն, Շաքիից զորակոչված ժամկետային զինծառայող Իսմայիլով Սարխանը (İsmayılov Sərxan) ընկել է հայկական գնդակից՝ շփման գծի Ֆիզուլու հատվածում։
Տեղեկությունն այս մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։ Իսմայիլովի մահվան մասին սոցցանցերում գրել է նաև մեկ այլ աղբյուր՝ սպանվածի եղբայրը՝ նշելով, որ հարազատներին ՊՆ-ից հայտնել են, թե նա ինքնասպան է եղել, սակայն թույլ չեն տվել տեսնել և անձամբ զննել դիակը։ Սպանվածի եղբայրը տարակուսանք է հայտնել, թե Իսմայիլովն ուներ ինքնասպան լինելու պատճառ, իսկ նրա զորացրմանը մնացել էր 2 ամիս։
Հավելենք, որ 2015-ի օգոստոսին սա Ադրբեջանի զիվնած ուժերում տեղ գտած մահվան ելքով առաջին դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info