Զինված ուժերում կարգապահության խնդիրներին նվիրված կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է 2015-ի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ։ Նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարգապահական խնդիրներին նվիրված նիստ ՀՀ ՊՆ-ում

Կարգապահական խնդիրներին նվիրված նիստ ՀՀ ՊՆ-ում

Նիստին ելույթ են ունեցել ինչպես պաշտպանության նախարարը, այնպես էլ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, մի շարք զորամասերի հրամանատարներ և ոլորտի պատասխանատու այլ զինվորականներ։

Նիստին ներկա է եղել նաև ՀՀ նախագահի խորհրդական ” գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։

Զեկույցների ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները և արձանագրված բացթողումները: Նշվել է նաև, որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

Զինված ուժերի անձնակազմի կարգապահական խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով անդրադարձել է 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված կարգապահական իրավիճակին։

Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ թե´ մարտական պատրաստության և թե´ կարգապահական առումով, հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք: Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *