Ռազմաշաբաթ. Վրաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

Վրաստանի պաշտպանության նախարարն մասնակցել է երկրի զինված ուժերի հետախույզների պատրաստության պարապմունքներին • Խիդաշելին այցելել է երկրի ԶՈւ զորամասեր • Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ

• Հուլիսի 25-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելել է Գուրջաանի շրջանի Ջիմիթ գյուղ, որտեղ անցկացվում են հետախուզական դաշտային վարժանքները, որոնց ընթացքում զինծառայողներն անցնում են հետախուզական, մարտավարական, քարտեզագրության, բժշկական և ինժեներական պատրաստություն։

• Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկ շաբաթ անցկացնելու էր զինված ուժերում, այցելելու էր Բաթումիի, Սենակիի, Խոնիի, Սաչխերեի, Քութաիսիի ռազմաբազաները, մարզվելու էր զինծառայողների հետ և սնվի նրանց սննդակարգով։

• Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է, բայց այդ հարցը կլուծվի 2016 թվականին։ Զինված ուժերում բոլոր ճաշարանները 2016թ. կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչի մասին հուլիսի 29-ին հայտարարել է նախարար Խիդաշելին:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *