2016թ. Հայաստանում կանցկացվի ԱՊՀ պետությունների զինված ուժերի ռազմամարզական մրցույթը

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՌԴ-ում ավարտվել է ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերը։ Միջոցառման ավարտին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Արկադի Բախինը հայտարարել է, որ հաջորդ տարի խաղերն անցկացվելու են Հայաստանում, ու հայաստանյան պատվիրակության ղեկավարին է հանձնել խաղերի դրոշը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին։

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերին

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերին

Արկադի Բախինը հույս է հայտնել, որ այսպիսի միջոցառումներն իրենց ներդրումը կունենան ԱՊՀ պետությունների համագործակցության գործում։

Հուլիսի 25-ին մեկնարկած առաջին ռազմամարզական խաղերին մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի 228 զինծառայող։

Մրցույթի ընթացքում մասնակից երկրների զինծառայողները մրցել են 10 սպորտաձևերում, որոնցից 6-ը ռազմամարզական, այդ թվում՝ կրակային և մենամարտային վարժաձևեր, ինչպես նաև ձյուդո, լող, սպորտային կողմնորոշում և մարզաքարերի բարձրացում:

Ռազմամարզական խաղերի անցկացման վերաբերյալ որոշումն ընդունել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները՝ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նշանավորման համար: Խաղերի նպատակն է բարձրացնել մասնակից անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *