Հայտնի են ադրբեջանական բանակում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձած սպաների անունները

Այսօր՝ հուլիսի 30-ին, հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության՝ կոռուպցիոն գործունեության մեղադրանքով օրերս ձերբակալված երեք բարձրաստիճան սպաների անունները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ

Բաքվի դատարանն  Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության բարձրաստիճան սպաներ, 1974-ին ծնված Սեյմուր Սահիբ աղլու Աղաևի, 1973-ին ծնված Ալեսգեր Մաիլ օղլու Մուսաևի և պլանավորման բաժնի ավագ սպա, 1976-ին ծնված Ռովշան Միքաիլ օղլու Մամեդովի նկատմամբ   որպես խափանման միջոց որոշել է կիրառել 4 ամիս կալանքը։

Առաջին երկուսը մեղադրվում են երկրի քրեական օրենսգրքի 311.3.1 (կաշառակերություն՝ մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ երրորդը՝ 311.3.3 (առանձնապես խոշոր չափերի կաշառակերություն)  հոդվածներով։

Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի էր դարձել բարձրաստիճան սպաների ձերբակալությունից մի քանի օր անց։ Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել էր հուլիսի 29-ին և հավելել, որ այդ պաշտոնյաների՝ կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութերը հավաքվել են գլխավոր ռազմական տեսչությունում ու հետաքննության համար փոխանցել գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչություն։

One response to “Հայտնի են ադրբեջանական բանակում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձած սպաների անունները

  1. Pingback: Ադրբեջանի նախագահի հրամանով պաշտոնից ազատվել են բանակի 2 գեներալներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *