Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շահբուզում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Փարաև Նամիգ Իմրան օղլուն մահացել է՝ նախնական վարկածով արևահարումից։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։

Ադրբեջանի ԶՈւ, դիրքեր

Ադրբեջանի ԶՈւ, դիրքեր

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ նմանատիպ պատճառով մահացել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ժամկետային Իման Իմանովը։ Աղբյուրը նշում էր, որ 1990-ին ծնված Իմանովը մահացել է արևահարումից։ Ավելի ուշ, սակայն, պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նախ խոստովանելով զինծառայողի մահվան դեպքը, այնուհետև նշելով, որ նա մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի ուռուցքից։

Տեղին է նշել նաև, որ 2015-ի հունիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ եղանակային շոգ պայմանների կապակցությամբ զինված ուժերում սահմանվել է հատուկ ռեժիմ, ինչը ենթադրում է անձնակազմի պարապմունքների անցկացում օրվա հստակ ժամերին և ստվերում։ Նշվում էր նաև, որ զորամասերում և միավորումներում «տեղադրվել են ջրի ցնցուղի լրացուցիչ տարրաներ՝ սառը ջրով»։

Հավելենք, որ 2015-ի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում տեղ գտած և հայտնի դարձած՝ մահվան ելքով 5-րդ միջադեպն է։

2 responses to “Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում արևային հարվածից կրկին մահացել է զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *