Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական ԱԹՍ չի խփել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժը խփել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե պատկերվածը «հայկական կողմի խոցված ԱԹՍ-ն է»

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե պատկերվածը «հայկական կողմի խոցված ԱԹՍ-ն է»

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 29-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, նկարներ և տեսանյութ, որոնց մեջ երևացող չինական DJI Inspire 1 անօդաչու թռչող սարքը ներկայացվում էր որպես հայկական զինված ուժերի ԱԹՍ, որը, հաղորդագրության համաձայն, իրենք խփել են հայ-ադրբեջանական շփման գծի Աղդամի (Ակնա) հատվածում:

Հուլիս ամսվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, թե հայկական ԱԹՍ է խոցել:

Հուլիսի 7-ին Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նույն տիպի ԱԹՍ-ն ներկայացնելով որպես հայկական կողմի խփված անօդաչու թռչող սարք: Այն ժամանակ ևս հայկական կողմը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության իսկությունը:

Եվս մեկ նմանատիպ հաղորդագրություն Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հուլիսի 4-ին: Այն ժամանակ, սակայն, «խփված ԱԹՍ-ների» լուսանկարներ չէին ներկայացվել:

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ՝ հուլիսի 7-ի և հուլիսի 29-ի հաղորդագրությունների լուսանկարներում պատկերված է չինական DJI ընկերության Inspire 1 քաղաքացիական անօդաչու թռչող սարքը, որն ազատ վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դրանց գինը 3400 ամերիկյան դոլար է։

Չինական DJI ընկերության Inspire 1 ԱԹՍ-ն

Չինական DJI ընկերության Inspire 1 ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *