Թուրքիան հերթական ավիահարվածներն է հասցրել Իրաքում PKK-ի դիրքերին

Հուլիսի 28-ից 29-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Դիարբեքիրի ռազմաբազայից կրկին օդ են բարձրացվել F-16 կործանիչներ, որոնք ավիահարվածներ են հասցրել Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 6 ճամբարների։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 28-ի երեկոյան և 29-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Իրաքում քրդական PKK-ի 6 խոշոր ճամբարների՝ այդ թվում Քանդիլի լեռներում տեղակայված բազաների ուղղությամբ։

Նշենք, որ մինչ այդ թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հուլիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի Դիարբեքիրի 8-րդ ավիաբազայից օդ է բարձրացվել շուրջ 15 միավոր F-16 կործանիչ, որոնք ըստ նախնական տեղեկությունների սպառազինված են եղել խոշոր տրամաչափի ռումբերով և պետք է ավիահարվածներ հասցնեին PKK-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ Իրաքի և Սիրիայի տարածքներում։

Թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դիարբեքիրի ավիաբազայից հուլիսի 28-ի երեկոյան օդ է բարձրացվել 8 միավոր F-16 կործանիչ, որոնք շարժվել են կամ ԻՊ-ի կամ PKK-ի դիրքերի ուղղությամբ։ Առավել ուշ թուրքական «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական կործանիչները 6-րդ անգամ հարվածել են Իրաքում PKK-ի ճամբարներին, պահեստներին և բազաներին։ Լրատվականը նաև փոխանցում է, որ դեռևս պաշտոնական տեղակություններ չեն հաղորդվում, սակայն իրենց աղբյուրներիս ստացված տեղեկությունների համաձայն՝ սա մինչ այժմ իրականացված ամենախոշոր օդային գործողությունն է Իրաքում քրդական PKK-ի դիրքերի ուղղությամբ։

«Իհլաս հաբեր» գործակալությունը տարածել է նաև Իրաքում PKK-ի պահեստներից մեկի ոչնչացման տեսագրությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքում PKK-ի դիրքերին սկսեցին ավիահարվածներ հասցնել հուլիսի 24-ի երեկոյան։ Ավիահարվածները շարունակվեցին նաև հուլիսի 25-ին և 26-ին։ Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ PKK-ի ղեկավարությունը կազմակերպված ավիահարվածներից հետո հայտարարել է, որ այլևս անիմաստ է խոսել ավելի քան 4 տարի պահպանվող զինադադարի մասին, որը թուրքական կողմի գործողությունների հետևանքով կորցնում է իր նշանակությունը։

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

2 responses to “Թուրքիան հերթական ավիահարվածներն է հասցրել Իրաքում PKK-ի դիրքերին

  1. Pingback: Քրդական հերթական հարձակման արդյունքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող է զոհվել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում քրդերը հարձակվել են կառավարական ուժերի հենակետի վրա, կան սպանվածներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *