ՊԲ-ում անցակցվել են հրամկազմի դաշտային ելքեր

Նախորդ շաբաթվա ընթացքում ՊԲ միավորումների և զորամասերի հրամանատարների հրամկազմը ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի գլխավորությամբ ներգրավված է եղել օպերատիվ դաշտային ելքերում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի հուլիսի 25-ի թողարկումը:

ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի գլխավորությամբ անցկացված դաշտային ելթի ընթացքը

ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի գլխավորությամբ անցկացված դաշտային ելթի ընթացքը

Դաշտային ելքերի նպատակներից էին միավորումների և զորամասերի խնդիրների ճշգրտումը, մասնակից սպայակազմի տեղանքում և կամայական իրադրության պայմաններում աշխատելու ունակությունների ստուգումը, հրամանատարների ընդունած որոշումների արդյունավետության մակարդակի բարձրացումը և այլն:

ՊԲ հրամանատարն ունկնդրել է մասնակից հրամանատարների զեկույցներն առկա և հավանական մարտական իրադրությունների վերաբերյալ, բանակի համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը դրանց վերաբերյալ հայտնել են իրենց նկատառումները, հնչել են առաջարկություններ մարտական խնդիրների կատարման և ղեկավարման համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:

Իրականացված գործընթացն ուղղված է եղել նաև ստորաբաժանումների շարժունակության և խուսավարման, ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, հրամանատարների ինքնուրույնության աստիճանի բարձրացման հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *