Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերում գրանցված հերթական սպանության մասին։ Տեղեկությունը, սակայն, տեղ չի գտել Ադրբեջանի պաշտոնական լրահոսում։
Աղբյուրի համաձայն, զինված ուժերի՝ Աղստաֆայում տեղակայված զորամասերից մեկում, պայմանագրային զինծառայող Հաջիև Էլդարը գնդակահարելով սպանել է իր ծառայակից՝ լեյտենանտ Ռզաև Ջեյհունին։
Հավելենք, որ 2015-ի հուլիսին սա ադրբեջանական բանակում տեղ գտած մահվան ելքով 4-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info