Հայտնաբերվել է ադրբեջանցի զինվորի դիակը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ հայտնաբերվել է չեզոք գոտում վիրավորված ադրբեջանցի զինվորի դիակը։ Սպանվածը Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղի բնակիչ 21-ամյա Օրուջև Էլչին Ռագուֆ օղլին է։ Ադրբեջանական կողմի վարկածով՝ զինծառայողը վիրավորվել էր Թովուզի ուղղությամբ «հայկական կողմի գնդակոծությունների» հետեւանքով, սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ հրադադարի խախտման դեպք չի արձանագրվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *