ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է պարզել ՌԴ ԶՈւ ավիացիայում գրանցված վթարների պատճառներն ու միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Ներկայում ռազմական ավիացիայի գլխավոր խնդիրներից է շարունակում մնալ վթարայնությունը», — հուլիսի 24-ին ՌԴ ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Շոյգուն։ Վերջինիս խոսքներով՝ վթարայնության բարձր ցուցանիշների պատճառով զոհվում են մարդիկ և զգալի նյութական վնաս է հասնում պետությանը, ինչի արդյունքում ընկնում է ավիացիոն ստորաբաժանումների մարտական պատրաստության ու արդյունավետության մակարդակը։
Նշենք, որ միայն այս ամառ ՌԴ ՌՕՈւ-ում գրանցվել է 6 ավիավթար։ Ստորև ներկայացնում ենք դրանց ժամանակագրությունը։
Հուլիսի 4 – միաժամանակ 2 վթար է եղել. Աշուլուկ շրջանում ընկել ՄիԳ-29 կործանիչ, իսկ Վորոնեժում վայրէջքի ժամանակ շրջվել է Սու-34 ռմբակոծիչ։
Հունիսի 8 – Ամուրսկի շրջանում շարժիչի վառվելու հետևանքով վթարվելու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ, ինչի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամ։
Հուլիսի 3 – Կրասնոդարի մոտ ընկել է ՄիԳ-29 կործանիչ։
Հուլիսի 6 – Խաբարովսկի երկրամասում վթարվել է Սու-24 ճակատային ռմբակոծիչ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները։
Հուլիսի 14 – Խաբարովսկում ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ևս մեկ Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ։ Զոհվել են 2 օդաչուները։
Հուլիսի 17 – Չելյաբինսկի շրջանում վթարվել է Ան-12 բեռնատար ինքնաթիռ։
Pingback: ՌԴ ՊՆ-ում բացահայտել են զինված ուժերում հաճախակիացած ավիավթարների պատճառները | Ռազմ.info