Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունին հուլիսի 25-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Աշխատանքային այցի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության ղեկավարության հետ։
Ռազմինֆոյի հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ գեներալ-գնդապետ Սերգունի գլխավորած պատվիրակությունն անցնող օրերին ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղեկցությամբ ունեցել է նաև աշխատանքային այլ հանդիպումներ և ճանաչողական այցեր, որոնց վերաբերյալ մանրամասները, սակայն, հրապարակման ենթակա չեն։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info