Ադրբեջանում ստուգվել է երկրի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակության աստիճանը՝ հանկարծակի տրված «տագնապ» ազդանշանով։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ տարբեր եղանակներով ստուգվել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների կիրառությունը՝ խոցելոու համար պայմանական հակառակորդի ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ-ները, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռները։
Նշենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և ադրբեջանական կողմի վկայությամբ՝ ձեռք է բերվել Բելառուսից։
«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրի բելառուսական տարբերակը ներկայացվել է հանրությանը 2005-ին Մինսկում։ Հավելենք նաև, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, կախված մոդիֆիկացիայից, օդային թիրախները կարող է խոցել 14-ից 18 կմ բարձրության վրա։