Վրաստանի պաշտպանության նախարարը մեկշաբաթյա այցելությամբ կլինի 5 ռազմաբազայում

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկ շաբաթ անցկացնելու է զինված ուժերում և ապրելու է զինվորական օրակարգով։ Խիդաշելին արդեն գնացել է զինված ուժերի ցամաքային զորքերի արևմտյան օպերատիվ խմբավորման ռազմաբազաներից մեկը (դեռևս չի հստակեցվում, թե որ մեկը)։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու զինծառայողները

Վրաստանի պաշտպանության նախարարն ու զինծառայողները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խիդաշելին այցելելու է Բաթումիի, Սենակիի, Խոնիի, Սաչխերեի, Քութաիսիի ռազմաբազաները, մարզվելու է զինծառայողների հետ և սնվի նրանց սննդակարգով։ Այցելությունների ժամանակ անցկացվելու են նաև անվտանգության թեմայով դասախոսություններ։

Տեղեկացնենք, որ արևմտյան օպերատիվ հրամանատարության տակ են՝

  • Բաթումիում տեղակայված հետևակային առանձին թեթև գումարտակը
  • Սենակիում՝ հետևակային II բրիգադը և Ազգային գվարդիայի 10-րդ կադրային հետևակային բրիգադը
  • Խոնիում՝ Հրետանային II բրիգադը
  • Սաչխերեում՝ լեռնային պատրաստության դպրոցը
  • Քութաիսիում՝ Հետևակային III բրիգադը

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ Խիդաշելիի հետ ռազմաբազաներում մնալու են նաև հեռուստաօպերատորներ։

2 responses to “Վրաստանի պաշտպանության նախարարը մեկշաբաթյա այցելությամբ կլինի 5 ռազմաբազայում

  1. Pingback: Վրաստանցի զինծառայողները կվերապատրաստվեն Ֆրանսիայում. Վրաստանի պաշտպանության նախարար | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *