Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ «գլխավոր հետախույզը» երևանյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ և ռազմական հետախուզության ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաներ, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info