2015-ին Ադրբեջանի ԶՈւ-ում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել 43 հոգու նկատմամբ

Ադրբեջանում ավարտվել և զինվորական դատարան է ուղարկվել զինված ուժերում կոռուպցիոն գործունեության մեղադրանքով 43 հոգու նկատմամբ հարցուված 25 քրեական գործ։ Այս մասին Ադրբեջանի զինվորական դատախազությունում 2015-ի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը նվիրված օպերատիվ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի զինվորական դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը։

Զինվորական դատախազը նշել է, որ շատ են եղել նաև առանձնապես խոշոր չափերի պետական գույքի յուրացման դեպքերը։ Դրանցից մի քանիսի քննությունը ևս արդեն ավարտված է և մեղավորները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, կրում են քրեական պատասխանատվություն։

Հավելենք, որ այս կիսամյակի ընթացքում Ադրբեջանում քննչական մարմինը ռազմական ոլորտում իրականացրել է 63 ստուգում, բացահայտել շուրջ 1064 խախտում, ինչի արդյունքում նախազգուշացում է ստացել 125 հոգի, հարուցվել քրեական 30 գործ։

2 responses to “2015-ին Ադրբեջանի ԶՈւ-ում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել 43 հոգու նկատմամբ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է ՊՆ 3 բարձրաստիճան սպա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *