Վրաստանի՝ ՀՀ սահմանը հատած քաղաքացիները հետ են հանձնվել որպես բարի կամքի դրսևորում. ՀՀ ԱԱԾ

Հուլիսի 21-ին հայ-վրացական սահմանի Սադախլո գյուղի մոտակայքում հայ սահմանապահները բռնել են Վրաստանի սահմանախախտ 2 քաղաքացու, որոնք ազգությամբ ադրբեջանցի էին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության կայքը։

Սահմանապահ զորքերի զինծառայող

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զինծառայող

Հաղորդագրության համաձայն, սահմանն անցած քաղաքացիներն էին 1991-ին ծնված Շահին Բեդիևը (Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղի բնակիչ) և 1987-ին ծնված Նաթիգ Բեդիևը (Մառնեուլի շրջանի Խունդարա գյուղի բնակիչ)։ Վերջիններս հայ-վրացական սահմանը հատել են անզգուշաբար՝ Դեբեդ գետում ձուկ բռնելիս (մեկ այլ աղբյուրի համաձայն՝ լողալիս)։

Ռազմինֆոյի հարցմանն ի պատասխան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնեցին, որ նման միջադեպ իսկապես եղել է, սահմանախախտներին հարցաքննել են և քանի որ հանցակազմը նրանց գործողություններում բացակայել է, որպես բարի կամքի դրսևորում՝ հուլիսի 22-ին հետ են հանձնել վրաստանյան կողմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *