Հրդեհ Ղազախստանում Սիրիայի հյուպատոսությունում

ՌԻԱ-Նովոստի (РИА Новости) գործակալությունը, հղում անելով ղազախական KTK հեռուստատեսության հաղորդումներից մեկի վրա, հայտնում է, որ հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում գտնվող Սիրիայի հյուպատոսության շենքում, որի երրորդ հարկը գրեթե ամբողջությամբ այրվել է: Այնտեղ էր տեղակայված Սիրիայի հյուպատոսի աշխատասենյակը, և հրդեհի պատճառով ոչնչացել են բոլոր փաստաթղթերը և գույքը: Հյուպատոսության աշխատակիցները ենթադրում են, որ անհայտ չարագործները դյուրավառ հեղուկով շշեր են նետել շենքի պատուհաններից, և նրանց գլխավոր թիրախը եղել է երրորդ հարկը: Շենքի ոչ մի արժեքավոր իր չի կորչել:

Հրդեհի պատճառը դեռ վերջնականապես հայտնի չէ, սակայն սիրիական կողմը հակված է կարծելու, որ դա պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով:

Հրդեհ Սիրիայի հյուպատոսությունում

Հրդեհ Սիրիայի հյուպատոսությունում

«Սիրիայում մեր հիմնական խնդիրը կրոնական արմատական կազմակերպություններն են: …Նրանք ամեն ինչի ունակ են: Այստեղ ևս այդ մարդկանց նշանները կան: Եթե այսօր այրել են տունը, ապա վաղը կարող են սպանություններ լինել»,- ղազախական KTK հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է Ղազախստանում Սիրիայի հյուպատոս Սամիր Դերեհը:

Ալմա-Աթայի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնից ՌԻԱ-Նովոստի գործակալությանը հայտնել են, որ այրվել է 160 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք: Հարուցվել է քրեական գործ Ղազախստանի քրօրի 187-րդ հոդվածով` «ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *