Հուլիսի 19-ին Դաղստանի Թաբասարանսկի շրջանում զինված ընդհարում է եղել իրավապահների և զինված անձանց միջև։ Միջադեպի ժամանակ զինված անձանցից մեկը սպանվել է։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է նաև ՌԴ ՆԳՆ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (СОБР) աշխատակիցներից մեկը։Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։
Միջադեպի վայրից ոստիկանները գտել են ինքնաձիգ և քնապարկեր։
Նշված շրջանում շարունակվում են որոնողական աշխատանքները, թեև դեռևս հակաահաբեկչական գործողության ռեժիմ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Դաղստանի Դերբենդի շրջանում, որտեղ հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, երկու զինյալ ավտոմեքենայից սկսել են կրակել հատուկ ծառայության աշխատակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ զինյալները սպանվել են։